Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
06.12.2019 | 00:14

...թե ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյան-ԱԺ հա­մա­պա­տաս­խան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Նա­րեկ Զեյ­նա­լյան առ­ճա­կա­տու­մը ոչ միայն ե­ռան­կյուն, այլև քա­ռան­կյուն է և պայ­մա­նա­վոր­ված է ոչ միայն այն հան­գա­ման­քով, որ Նա­րեկ Զեյ­նա­լյանն ու ԱԺ նա­խա­գահ Ա­րա­րատ Միր­զո­յա­նը քա­վոր-սա­նիկ են, և այդ­պես էլ Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի ան­դամ չդար­ձած Միր­զո­յա­նը ցան­կա­նում է ա­մեն գնով նա­խա­րար դարձ­նել յուր սա­նի­կին, ին­չի հա­մար գոր­ծարկ­ման մեջ է դրել «Իմ քայ­լի» կին-«բե­տեէռ­նե­րին» (Քրիս­տի­նե Պո­ղո­սյան, Ար­փի Դա­վո­յան, Լու­լու):

Խա­ղի չոր­րորդ կողմն էլ Ան­նա Հա­կո­բյանն է (Նի­կո­լի տի­կին), ո­րը մի շարք պրագ­մա­տիկ հար­ցե­րով «լիչ­նիյ ներպ­րի­յազն» ու­նի Ար­սեն Թո­րո­սյա­նի նկատ­մամբ: Պայ­քա­րի հմայքն այլ տեղ է. թե՛ խոր­հր­դա­րա­նում ա­ռանց հե­նա­րան մնա­ցած կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րը, թե՛ բուն խոր­հր­դա­րա­նի է­լի­տար­նե­րը հաս­կա­ցել են` ի­րենց շատ չի մնա­ցել և «նախ­կին­նե­րի» հետ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց­նե­րի մեջ են` իշ­խա­նա­փո­խու­թյան ժա­մա­նակ «ե­րե­սա­տե­ղի» հույ­սով:

Դիտվել է՝ 22324

Մեկնաբանություններ